Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հայտնի են Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հաղթողները

Հայտնի են Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հաղթողները
18.07.2014 | 11:46

Հուլիսի 18-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության փոքր դահլիճում կհայտարարվեն Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2014 թ. հաղթողների անունները: Մրցանակի միջազգային հանձնաժողովի որոշման արդյունքները կներկայացնեն հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և հանձնաժողովի գիտական քարտուղար Արեգ Միքայելյանը:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009-ին և ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն միջազգային մրցանակներից մեկն է: Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500 000 ԱՄՆ դոլար և սկսած 2010-ից տրվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ:

Դիտվել է՝ 1766

Մեկնաբանություններ